Պետական օժանդակության 17-րդ ծրագիր․ Նորարարական դրամաշնորհներ (մինչև 10.0 մլն ՀՀ դրամ)
Միջոցառման նպատակը կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանն օժանդակելն է, ինչպես նաև ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը խթանելը։
Նորարարական դրամաշնորհների շահառու են հանդիսանում վերջին 2 տարում ՀՀ-ում գրանցված և արտադրանք ստեղծող տնտեսավարողները: Դրամաշնորհի առավելագույն արժեքն է 10.0 մլն ՀՀ դրամ՝ հաղթող ճանաչված յուրաքանչյուր նախագծի համար: