Պետական օժանդակության 17-րդ ծրագիր․ Համաֆինանսավորման դրամաշնորհներ (մինչև 30.0 մլն ՀՀ դրամ)
Միջոցառման նպատակը կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանն օժանդակելն է, ինչպես նաև ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը խթանելը։
Համաֆինանսավորման դրամաշնորհների շահառու են հանդիսանում տեխնոլոգիական ընկերությունները (տնտեսավարողներ) որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ:
Դրամաշնորհի առավելագույն արժեքն է 30.0 մլն ՀՀ դրամ՝ հաղթող ճանաչված յուրաքանչյուր նախագծի համար: